Համլետ Գասպարյան

Պարախմբի արտիստ

Ծնվել է 2007թ․ սեպտեմբերի 28-ին, Երևանում։

  • 2013թ-ին ընդունվել է Ն.Աղբալյանի անվան թիվ19 հիմնական դպրոցը:
  • 2021թ-ից կրթությունը շարունակել է Երևանի պարարվեստի պետական քոլեջի հայկական ժողովրդական պարի բաժնում
  • 2017թ-ից պարում է «Սարդարապատ» անսամբլում:
  • 2023թ. դասավանդել է անսամբլին կից ստուդիայում:
  • 2025թ-ից աշխատում է Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի «Բարեկամություն» պետական անսամբլում որպես պարախմբի արտիստ։

«Սարդարապատ» անսամբլի  կազմում մեկնել է համերգային շրջագայության Ֆրանսիա, Արաբական Միացյալ Էմիրություններ: 2023թ-ին մասնակցել է Գյումրիում կայացած համահայկական 8-րդ խաղերի բացմանը: Մասնակցել է Երևանի պարարվեստի պետական քոլեջի հիմնադրման 100 ամյակին, Ա.Խաչատրյանի 120 ամյակին, ակտիվ մասնակցություն է ցուցաբերել անսամբլի ամենամյա համերգներին:

  • 2024թ-ից պարում է Ա.Խաչատրյանի  «Սպարտակ» բալետում:
  • 2023թ հունվարի 23-ից 26-ը մասնակցել է Wapa World միջազգային մրցույթին և ստացել է Գրան Պրի:
  • 2024թ մարտին Մինսկում մասնակցել է  Wapa World Unesco 1-ին միջազգային փառատոնին զբաղեցնելով 1-ին տեղը:
  • 2025թ. հունվարին մասնակցել է  Ֆրանսիայում կայացած Vive la France Contest 3-րդ միջազգային մրցույթին ստանալով Գրան Պրի:

Spread the love