Վիկտորյա Գասպարյան

Պարախմբի արտիստ

Ծնվել է 1987թ. դեկտեմբերի 29-ին, Երևանում: 1995-2005թթ սովորել է Երևանի Սիամանթոյի անվան թիվ 162 միջնակարգ դպրոցում: 2004թ․ ավարտել է «Բարեկամություն» պետական անսամբլին կից ստուդիան: 2005-10թթ սովորել է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի հեռակա բաժնում, մասնագիտությունը`պարարվեստի մանկավարժ: 2005թ-ից աշխատում է Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի «Ալթունյան» պետական անսամբլում (Թ.Ալթունյանի անվան երգի-պարի անսամբլ) որպես պարախմբի արտիստ: 2009թ-ից աշխատում է «Տարոն» գեղարվեստական կենտրոնում որպես պարուսույց: Մենապարերով հանդես է եկել «Յաման յար» և «Մշո աղջիկ» ստեղծագործություններում: Համերգային հյուրախաղերով ներկայացել է Ռուսաստանի Դաշնությունում, Եգիպտոսում, Սիրիայում, Դանիայում, Հոլանդիայում, Հարավային Կորեայում, Վրաստանում: 2010թ․ արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության պատվոգրի, 2014թ․՝ ՀՀ մշակույթի նախարարության «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալի, 2020թ․՝ Կատարողական արվեստի համաշխարհային ասոցացիայի «Անահիտ» ոսկե մեդալի:

Spread the love