2024թ. հունիսի 2-ին, Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի նախաձեռնությամբ` Հայաստանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ ևս մեկ գեղեցիկ հոբելյանական համերգ, որը կրում էր «Թովմաս Պողոսյան 70. Հոբելյանական երեկո» խորագիրը:
Համերգը նվիրված էր Հայաստանի հանրապետության ժողովրդական արտիստ, «Սայաթ-Նովա» աշուղական երգի անսամբլի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, բանահավաք, բանասիրական գիտությունների թեկնածու, մանկավարժ Թովմաս Պողոսյանի 70-ամյակին:
Հոբելյանական համերգային երեկոյի ընթացքում Թովմաս Պողոսյանի տարեդարձը կատարումներով շնորհավորհավորում էին թե՛ մշակույթի ոլորտում իրենց կայուն տեղը գտած ուսանողները, թե՛ անվանի գործընկերները, թե՛ իր կենսագրության անբաժան մասը կազմող կոլեկտիվները:
Անմասն չմնաց նաև հարազատ` Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի «Ալթունյան» պետական անսամբլը, որտեղ շուրջ քսան տարի` 1980-2000 թվականներին Թովմաս Պողոսյանը հանդես է եկել մեներգչի կարգավիճակով:
Անսամբլի պարախմբի արտիստները հանդես գալով Վանուշ Խանամիրյանի «Սարերի հովին մեռնեմ» պարային բեմադրությամբ, շնորհավորեցին սիրելի ավագ գործընկերոջը:
Համերգը տեղի ունեցավ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ: