Հայաստանի պարի պետական անսամբլը մասնակցեց «Միմինո» հայ-վրացական փառատոնին

Հայաստանի պարի պետական անսամբլը մասնակցեց «Միմինո» հայ-վրացական փառատոնին

2024թ. հունիսի 22-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ, Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում տեղի ունեցավ հայ-վրացական «Միմինո» մշակութային-խոհանոցային երկրորդ փառատոնը: 

Փառատոնի ընթացքում մասնակից հայկական և վրացական թիմերը մրցեցին՝ իրենց տաղավարներում պատրաստելով և ներկայացնելով երկու երկրների ազգային խոհանոցի բազմազանությունն ու պատմությունը, իսկ մշակութային և երաժշտական գոտիներում ներկայացվեց երկու երկրների երգն ու պարը, երաժշտությունն, արվեստի գործերն ու արհեստագործական արտադրանքը։

Հայկական կատարողական արվեստը ներկայացնելու պատվաբեր գործը վստահված էր Հայաստանի պարի պետական անսամբլին, որը փառատոնի բազմահազարանոց մասնակիցներին ներկայացրեց անսամբլի սիրված պարային բեմադրությունները` «Բերդ», «Շուշի», «Սարդարապատ», «Ծաղկած բալենի», «Կինտոների պար», «Ուզունդարա», «Ազգագրական պարերի շարան», «Յարխուշտա» և «Քոչարի»:

Spread the love