Համագործակցության հուշագիր՝ Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի ու «Ազնավուր» քոլեջի միջև

Համագործակցության հուշագիր՝ Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի ու «Ազնավուր» քոլեջի միջև

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնը և Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջը այսուհետ կունենան սերտ համագործակցություն։ 

2024թ. մայիսի 22-ին Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Սարգսյանն ու Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի տնօրեն Վրեժ Կիրակոսյանը կնքեցին համագործակցության հուշագիր։

Երկկողմ կնքած հուշագրի արդյունքում, կողմերը միմյանց պարտավորվում են ցուցաբերել ակադեմիական, մշակութային, կրթական ծրագրեր իրականացնելու աջակցություն։ Իսկ համատեղ երկարաժամկետ ծրագրերի իրագործման համար ձեռք բերվեցին մի շարք պայմանավորվածություններ, որոնք իրականություն կդառնան առաջիկայում։

Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնը բարձր է գնահատում քոլեջի ուսանողների հետ աշխատելու և առաջիկա ծրագրերում ներգրավելու հնարավորությունը:

Spread the love