ՎԱՐԴԱՏՈՆԸ ԹԲԻԼԻՍԻՈւՄ

ՎԱՐԴԱՏՈՆԸ ԹԲԻԼԻՍԻՈւՄ

Մայիսի 19-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում տեղի ունեցավ սայաթնովյան Վարդատոնը, որը կայանում է արդեն 110 տարի շարունակ: 

Միջոցառումը կազմակերպել էր Վիրահայերի միությունը ՝ Թբիլիսի քաղաքի ավագանու աջակցությամբ: 

ՀՀ ԿԳՄՍն աջակցությամբ՝ տոնական միջոցառմանը մասնակցեց նաև Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբը։ 

Որպես մենակատար հանդես եկավ երգիչ Վարդան Բադալյանը։ Ներկայացվեցին Սայաթ-Նովայի լավագույն ստեղծագործությունները։

Համերգային ծրագիրը տեղի ունեցավ Գորգասալիի պուրակում (Հայկական Սբ. Գևորգ եկեղեցու հարևանությամբ): Հավելենք, որ Վարդատոնն առաջին անգամ տոնել են 1914 թվականին Թբիլիսիում՝ հայ մեծ գրող Հովհաննես Թումանյանի, գեղանկարիչ Գևորգ Բաշինջաղյանի և վրացի բանաստեղծ, գրականագետ Իոսեբ Գրիշաշվիլու նախաձեռնությամբ։

Spread the love