Արթուր Աքելյան

Մենապարող

Ծնվել է 1988թ. նոյեմբերի 28-ին, Երևանում: Սովորել է Երևանի Մ.Մեծարենցի անվան թիվ 146 միջնակարգ դպրոցում: 1996թ. ընդունվել է Հայաստանի պարի պետական անսամբլին կից «Ամարաս» պարային համույթ: 2004թ. ավարտել է Պարի պետական անսամբլի ստուդիան: 2009թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը: 2007-2008թթ աշխատել է Հայաստանի Թ.Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլում: 2008թ. ընդունվել է Պարի պետական անսամբլ որպես ստաժոր: 2009-2011թթ ծառայել է ՀՀ ՊՆ Սպայի տան «Սարդարապատ» պարային համույթում: Մասնակցել է բազմաթիվ պետական և ոչ պետական միջոցառումների Երևանում և ՀՀ մարզերում, ինչպես նաև ԼՂ սահմանային զորամասերում կայացած համերգներին: 2011թ-ից աշխատում է Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայասատնի պարի պետական անսամբլում որպես պարախմբի արտիստ: Հյուրախաղերով հանդես է եկել Սիրիայում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Իսպանիայում, Ֆրանսիայում, Հոլանդիայում, Գերմանիայում, Եգիպտոսում, Թայլանդում, Քուվեյթում, Վրաստանում և Ռուսաստանի Դաշնությունում, ինչպես նաև ՀՀ քաղաքներում և գյուղերում: Մենապարել է «Զուռնի-տրնգի», «Լեռնցիներ», «Կինտոներ», «Զարթոնք» և այլ պարային ստեղծագործություններում: 2012թ-ից հանդիսանում է «Բլեք Ստուդիո» մանկապատանեկան պարային համույթի համահիմնադիրն ու գեղարվեստական ղեկավարը: 2016թ. արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության պատվոգրի, 2024թ․՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության ոսկե մեդալի:

Spread the love