Գայանե Ավագյան

Մարդկային ռեսուրսների կառավարիչ

Ծնվել է 1963թ. հունվարի 2-ին, ՀՀ Կապան քաղաքում: 1970-80թթ սովորել է Կապանի թիվ 7 միջնակարգ դպրոցում, 1983-89թթ՝ Երևանի Վ.Բրյուսովի անվան օտար և ռուսաց լեզուների մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետի ռուսաց լեզու և գրականություն բաժնում: 1989-92թթ աշխատել է Կապանի շրջանի Շիկահող համայնքի միջնակարգ դպրոցում որպես ռուսաց լեզվի և գրականության ուսուցչուհի, 1992-93թթ՝ Երևանի քաղխորհրդին կից գիտահետազոտական կենտրոնում որպես գրադարարանավար: 1993-2021թթ աշխատել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբում որպես կադերերի բաժնի պետ: Հինգ տարի շարունակ եղել է նվագախմբի արհմիության տեղական կոմիտեի նախագահը: 2006-22թթ համատեղության կարգով աշխատել է նաև Հայաստանի պարի պետական անսամբլում որպես կադրերի տեսուչ: 2022թ-ից Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի մարդկային ռեսուրսների կառավարիչն է: Ստացել է մի շարք վկայագրեր և դիպլոմներ՝ աշխատանքային օրենսգրքի փոփոխությունների ժամանակ վերապատրաստում անցնելու կապակցությամբ:

Spread the love