2024 թ. ապրիլի 29-ին, Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի նախաձեռնությամբ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացավ պարի միջազգային օրվան նվիրված տոնական համերգ-երեկոն:
Երեկոյի ընթացքում Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի և ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի, նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանի կողմից հանձնվեցին պատվոգրեր և ոսկե մեդալներ:
Պարարվեստում ունեցած երկարամյա գործունեության և ավանդի համար Երևանի քաղաքապետարանի ոսկե մեդալով է պարգևատրվեց Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի պարի պետական անսամբլի մենապարող Դավիթ Սիմոնյանը։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից պատվոգրի արժանացան՝
Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի «Ալթունյան» պետական անսամբլի մենապարուհի Թինա Շիրվանյանը,
Նույն կենտրոնի Հայաստանի պարի պետական անսամբլի պարուհի Լուսիկ Տիգրանյանը,
Նույն կենտրոնի «Բարեկամություն» պետական անսամբլի պարախմբիարտիստներ Գաբրիել Խուդեդան և Սաթենիկ Ղազարյանը,
Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետային խմբի արտիստներ Գոռ Սարգսյանը և Վահե Բաբաջանյանը,
Երևանի պարարվեստի պետական քոլեջի ժող-բնորոշ պարի բաժնի մանկավարժ Աշխեն Բոյաջյանը,
«Օրդակյան» պարի դպրոցի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Պետրոս Օրդակյանը,
Գյումրու համայնքապետարանի պարարվեստի դպրոցի տնօրեն Լիլի Գասպարյանը,
«Բերդ» պարային անսամբլի ստուդիայի պարուսույց-մանկավարժ Մարիաննա Խաչատրյանը,
«Զարթոնք» գեղարվեստական դաստիարակության կենտրոնի գեղարվեստական ղեկավար Մամիկոն Միքայելյանը,
«Հաճըն» պարային համույթի գեղարվեստական ղեկավար Արսեն Ավետիսյանը:
Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ոսկե մեդալով պարգևատրվեցին`
Հայաստանի «Ալթունյան» պետական անսամբլում ունեցած երկարամյա, նվիրյալ աշխատանքի, հայկական ժողովրդական պարն իր առանձնահատկություններով, բարձր կատարողականությամբ ներկայացնելու համար՝
Հայաստանի «Ալթունյան» պետական անսամբլի մենապարուհի Լիլիթ Կարայանը,
Նույն անսամբլի Մենապարուհի Սոնա Լևոնյանը:
Հայաստանի պարի պետական անսամբլում երկարամյա, անձնուրաց աշխատանքի, հայկական պարն իր առանձնահատկություններով, բարձր կատարողականությամբ ներկայացնելու համար`
Հայաստանի պարի պետական անսամբլի մենապարող Արթուր Աքելյանը,
Նույն անսամբլի մենապարող Դավիթ Աղաջանյանը:
Հայաստանի «Բարեկամություն» պետական անսամբլում երկարամյա նվիրյալ աշխատանքի, ներդրած ավանդի և կատարողական արվեստը կրթական ոլորտում սերունդներին փոխանցելու կարևորագույն գործի համար` Հայաստանի «Բարեկամություն» պետական անսամբլի բալետմայստեր Անի Մինասյանը:
Հայաստանի «Բարեկամություն» պետական անսամբլում երկարարամյա նվիրյալ աշխատանքի, պարարվեստի ոլորտը իր առանձնահատկություններով, բարձր կատարողականությամբ ներկայացնելու համար` Հայաստանի «Բարեկամություն» պետական անսամբլի մենապարուհի Սոնա Հակոբյանը:
Երևանի պարարվեստի պետական քոլեջում երկարամյա նվիրյալ աշխատանքի, ներդրած ավանդի և կատարողական արվեստը կրթական ոլորտում սերունդներին փոխանցելու կարևորագույն գործի համար` Երևանի պարարվեստի պետական քոլեջի դասական պարի բաժնի մանկավարժ Մարինե Գրիգորյանը,
Բալետային արվեստի զարգացման, հանրահռչակման և պահպանման գործում ունեցած ներդրումի, ինչպես նաև երկարամյա աշխատանքի նշանակալի ավանդի և ակնառու նվաճումների համար`
Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մենապարուհի Տաթևիկ Բոլշիկյանը,
Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մենապարող Գրիգոր Գրիգորյանը:
Հայկական ժողովրդական պարի հանրահռչակման և երկարամյա ստեղծագործական աշխատանքի համար`
«Էդգար Հովհաննիսյան» պարային դպրոցի տնօրեն, գեղարվեստական ղեկավար Էդգար Հովհաննիսյանը,
Կարապետյանների պարի և պլաստիկայի ցուցադրական դպրոցի գեղարվեստական ղեկավար Արտաշես Կարապետյանը,
Հայաստանի վաստակավոր կոլեկտիվ «Բերդ» պարային անսամբլի պարող Ռուբեն Մանվելյանը,
«Ջրվեժ» պարախմբի գեղարվեստական ղեկավար Մանվել Կարապետյանը։
ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԱՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ