37-րդ համերգաշրջանը բացեց «Բարեկամություն» անսամբլը

37-րդ համերգաշրջանը բացեց «Բարեկամություն» անսամբլը

Փետրվարի 27-ին Երևանի «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացավ Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի «Բարեկամություն» պետական անսամբլի մենահամերգը։ Մենահամերգով անսամբլը մեկնարկեց «Տարվա հոբելյանները» (Սերգեյ Փարաջանով 100, Տիգրան Մանսուրյան 85, Կոմիտաս 155, Հովհաննես Թումանյան 155) խորագիրը կրող 37-րդ համերգաշրջանը։

Անսամբլը հանդիսատեսին ներկայացավ պրեմիերայով՝ «Մուսա լեռան պարերի շարան» բեմադրությամբ, որի բեմադրիչները անսամբլի արտիստներ Էդգար Կարապետյանն ու Արթուր Հարությունյանն են։

Մենահամերգի երկմասանի գերհագեցած ծրագրում ներառված էին նաև ազգային, ժողովրդական, դասական և այլ ազգերի պարերի լավագույն կատարումները:

Spread the love