Պարգևատրումներ ԱԼԹՈՒՆՅԱՆ պետական անսամբլում

Պարգևատրումներ ԱԼԹՈՒՆՅԱՆ պետական անսամբլում

Փետրվարի 19-ին Երևանի Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում կայացավ Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի «Ալթունյան» պետական անսամբլի մենահամերգը։ Մենահամերգով անսամբլը մեկնարկեց 86-րդ համերգաշրջանը։ Համերգը կրում էր «Հայկական երգի և պարի ժառանգություն» խորագիրը, որը ներկայացնում էր ոչ միայն ազգային պարը, այլ նաև գործիքային և երգչախմբային կատարումներ։ Համերգը նվիրված էր ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 155-ամյակին:

Անսամբլի 85-ամյակի կապակցությամբ մշակույթի բնագավառում ներդրած նշանակալի ավանդի, հայկական պարարվեստում երկարամյա աշխատանքային գործունեության համար Երևանի քաղաքապետի կողմից «Էրեբունի-Երևան 2800-ամյակի» հուշամեդալով պարգևատրվեցին «Ալթունյան» պետական անսամբլի բալետմայստեր Սուսան Միքայելյանը և մենապարող Սերգեյ Մատինյանը: Հուշամեդալները նրանց հանձնեց Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Սարգսյանը։

Spread the love