Բաբկեն Ավագյան

Պարախմբի արտիստ

Ծնվել է 2000թ․ օգոստոսի 11-ին, Գյումրիում: 2015թ. ավարտել է Գյումրու Ա.Պուշկինի անվան թիվ 6 միջնակարգ դպրոցը: 2015-18թթ սովորել է Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի պարարվեստի բաժնում: 2008-19թթ հաճախել է «Անի» պարային համույթ։ 2017-19թթ քոլեջում ուսանելու տարիներին զուգահեռ աշխատել է Ամասիայի արվեստի դպրոցում որպես պարուսույց։ 2019-21թթ ծառայել հայկական բանակում։ Զորացրվելուց հետո մեկնել է Մոսկվա, որտեղ և բացել է «Կումայրի» պարային համույթը։ 2023թ․ վերադարձել է Հայաստան: Նույն թվականին աշխատել է «Ընտանիք» կենտրոնում որպես պարուսույց։ 2023թ-ից աշխատում է Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի «Ալթունյան» պետական անսամբլում որպես պարախմբի արտիստ: 2024թ․ մասնակցել է «Շանթ» հեռուստաընկերության «Ազգային պարեր» հեռուստանախագծին։

Spread the love