ԱԿՈՒՆՔ համույթը Ջերմուկում է

ԱԿՈՒՆՔ համույթը Ջերմուկում է

Դեկտեմբերի 30-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից կազմակերպված «Ջերմ ամանոր Ջերմուկում» միջոցառման շրջանակներում Ջերմուկ քաղաքի սրտում ելույթ ունեցավ նաև Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի «Ակունք» ազգագրական համույթը: Քաղաքի գլխավոր բեմում ելույթներով հանդես եկան նաև Վահագն Հայրապետյանի Ջազ-քառյակը, «Լավ Էլի» բենդը, Գարիկը և Սոնան, DJ Գուևոն։

Կազմակերպվեց սուրբծննդյան տոնավաճառ՝ տեղի արվեստագետների աշխատանքներով և արտադրանքով։ Միջոցառմանը ներկա էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը և այլ պաշտոնատար անձինք:

Spread the love