ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայության Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի պարի պետական անսամբլը Սաուդյան Արաբիայի Աբղհա քաղաքում հունվարի 18-28-ը հանդես եկավ «Քեմամ» լեռնային կատարողական արվեստի միջազգային փառատոնին: Անսամբլը փառատոնին ներկայացավ պետական աջակցությամբ:
Փառատոնին մասնակցում էին 25 երկիր՝ ներկայացնելով իրենց երկրի ազգային պարն ու մշակույթը. յուրաքանչյուր երկրի համար պատրաստվել էին տվյալ երկրի խորհրդանշային կառույցներ և էլեմենտներ: Հայաստանյան պատվիրակության համար պատրաստվել էր Հայաստանի Հանրապետության հրապարակի մանրակերտը, ազգային երաժշտական գործիք դուդուկը:
Տասը օր շարունակ Հայաստանի պարի պետական անսամբլը հյուրախաղերին ներկայացավ իր դինամիկ և արդի համերգային ծրագրով:
Գլխավոր բալետմայստեր Ասատուր Քալաշյանի ղեկավարությամբ՝ պարողները ելույթ ունեցան երրորդ ամենամյա փառատոնի շրջանակներում: