Հունվարի 9-ին տոնական միջոցառումներով նշվել է կինոռեժիսոր, սցենարիստ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Սերգեյ Փարաջանովի 100-ամյակը: Միջոցառումները ամփոփվել են Փարաջանովի թանգարնում, որտեղ պարային բեմադրություններով հանդես եկավ Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի «Բարեկամություն» պետական անսամբլը։ Ներկայացվեցին «Փարաջանովը բանտում» և Սայաթ Նովայի «Աշխարհումս» բեմադրությունները։
«Փարաջանովը բանտում» մեկակտանի խորեոգրաֆիկ բեմադրությունը բեմադրել է ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Մեհրաբյան, մենապարողը Ավագ Համբարձումյանն է։
Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, այլ պաշտոնատար անձինք և արվեստասեր հանրության ներկայացուցիչներ:
Այսպիսով մեկնարկեց Սերգեյ Փարաջանովի հոբելյանական տարին, հենց Փարաջանովի թանգարանից։