Հայկական պարարվեստի երախտավորը 95 տարեկան է

Հայկական պարարվեստի երախտավորը 95 տարեկան է
Բացառիկ հոբելյանական համերգ, երբ մեզ հետ և մեր կողքին էր 95-ամյա հոբելյարը:

«Արամ Խաչատրյան» համերգասրահում ապրիլի 18-ին տեղի ունեցավ ՀՀ ժողովրդական արտիստ, Երևանի պատվավոր քաղաքացի, պարագետ Արտյուշա Կարապետյանի 95-ամյակին նվիրված հոբելյանական երեկոն: Համերգը կազմակերպել էր Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնը։ Դահլիճը լեփ-լեցուն էր: Մարդիկ եկել էին իրենց երախտիքի և շնորհակալության խոսքն ասելու վաստակաշատ պարողին ու պարուսույցին:

Մինչ համերգի սկսվելը, բեմ բարձրացան Հայաստանի «Ալթունյան» պետական անսամբլի արտիստները, որից հետո Արտաշես Կարապետյանը, ում հանդիսատեսը դիմավորեց բուռն ծափահարություններով: Կարապետյանին շնորհավորելու էին եկել նաև Հայաստանի պարի պետական անսամբլը, «Բարեկամություն» պետական անսամբլը, «Մարաթուկ» երգի-պարի ազգագրական համույթը, «Բերդ» պարային համույթը, Երևանի պարարվեստի պետական քոլեջի սաները, Կարապետյանների պարի դպրոցը, «Սարդարապատ» պարային համույթը: Երեկոյի ընթացքում ցուցադրվեցին արխիվային նյութեր Կարապետյանի ստեղծագործական կենսագրության մասին: Հայ պարարվեստի զարգացման բնագավառում ներդրած նշանակալի ավանդի համար ՀՀ ժողովրդական արտիստը պարգևատրվեց Հայաստանի երաժշտական ընկերության «Թաթուլ Ալթունյան» հուշամեդալով:

Spread the love