Ինեսսա Ավետիկյան

Պարախմբի արտիստ

Ծնվել է 1990թ. նոյեմբերի 7-ին, Երևանում: 2004թ. ավարտել է Երևանի Մուրացանի անվան թիվ 18 միջնակարգ դպրոցը: 2005-09թթ սովորել է Երևանի պարարվեստի պետական քոլեջի ժողովրդական պարի բաժնում: 2009թ-ից աշխատում է Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի «Ալթունյան» պետական անսամբլում (Թ.Ալթունյանի անվան երգի-պարի անսամբլ) որպես պարախմբի արտիստ: Անսամբլի ծրագրում, որպես մենապարուհի հանդես է եկել «Յաման յար» և «Նավասարդ» պարային համարներում: Անսամբլի կազմում մեկնել է համերգային շրջագայությունների ՌԴ, Եգիպտոս, Սիրիա, Թուրքիա, Իրան: 2013թ. ՀՀ մշակույթի նախարարության կողմից արժանացել է պատվոգրի:

Spread the love