Նելլի Բալայան

Պարախմբի արտիստ

Ծնվել է 2005թ. հունվարի 14-ին, Երևանում: 2008-23թթ հաճախել է «Ամարաս» պարային համույթ: 2011թ. ընդունվել է Երևանի Մ.Իշխանի անվան թիվ 5 հիմնական դպրոց, որն ավարտելուց հետո ուսումը շարունակել է Երևանի պարարվեստի պետական քոլեջի հայկական ժողովրդական պարերի բաժնում: 2021թ. մասնակցել է «Ժողբնորոշ պար»-ի և 2022թ. «Իսպանական պար»-ի վարպետության դասընթացներին: Ուսանողական տարիներին մասնակցել է քոլեջի ամենամյա համերգներին,  Ազատ Ղարիբյանի,  Թերեզա Գրիգորյանի 100-ամյակներին և  Արամ Խաչատրյանի 120-ամյակին նվիրված համերգներին: Պարել է հետևյալ բեմադրություններում՝ «Էնզելի», «Իլիկներ», «Շորոր», «Մոկաց հարսներ», «Հուշեր», «Վարդագույն աղջիկներ», «Բալենի», «Կապույտ թռչուն», «Արցախ» (մենապար) և այլն, իսկ ժողովրդական բնորոշ պարերից՝ «Ֆառանդոլա», «Կադրիլ», «Մոլդովական», «Հունգարական», «Գնչուական»,  «Ֆլամենկո» (մենապար): Քոլեջն ավարտելուց հետո ուսումը շարունակել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի պարարվեստի ռեժիսուրա բաժնում: 2023թ. որպես պարուհի մի քանի ամիս պրակտիկա է անցել Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի «Բարեկամություն» պետական անսամբլում, որից հետո անցել է աշխատանքի նույն անսամբլում։ Այդ ժամանակահատվածում մասնակցել է Գյումրիում կայացած Համահայկական 8-րդ խաղերի բացմանը, որի ժամանակ ներգրավված է եղել «Բուռանա», «Էշխեմեդ», «Ազգագրական», «Ֆլամենկո», «Հոյ նազան», «Կիլիկիա», «Վալս» պարային համարներում։

Spread the love