Միլենա Հովսեփյան

Պարախմբի արտիստ

Ծնվել է 2005թ. ապրիլի 28-ին, Երևանում: 2019-23թթ սովորել է Երևանի պարարվեստի պետական քոլեջում: Ժամանակին զբաղվել է թեթև ատլետիկայով, սակայն որոշակի ձեռքբերումներ ունենալուց հետո թողել է սպորտաձևը և սկսել զբաղվել պարով: 2014թ-ից հաճախում է «Պրոֆ Արտ» պարային ստուդիա: Ստուդիայի հետ ճանապարհորդել և մասնակցել է բազմաթիվ համերգային ծրագրերի և մրցույթների: 2017թ. մասնակցել է «Պարատուն» պարային փառատոնին, Բաթումիում մասնակցել է միջազգային մրցույթին և զբաղեցրել առաջին հորիզոնականը: 2018թ. Բաթումիում մասնակցել է «Երիտասարդ տաղանդներ» միջազգային մրցույթին, ստացել է Գրան Պրի: 2019թ. ճանապարհորդել է Բուլղարիայի Նեսեբր քաղաք, մասնակցել է երեխաների համար նախատեսված միջազգային պարային ճամբարին: 2021թ. և 2022թ. Երևանում կրկին մասնակցել է պարային մասնագիտացված ճամբարին: 2022թ. ստուդիայի հետ մեկնել է Դուբայ, իրականացրել է 2 մենահամերգային ծրագիր: 2023թ. մշակութային փոխանակման նպատակով «Արմ Ֆոլկ» խմբի հետ շուրջ 1 ամիս ճանապարհորդել է ԱՄՆ-ի ավելի քան 25 նահանգներում և մասնակցել RCF-ի կողմից կազմակերպված ծրագրին: Հաճախ մասնակցել է կամավորական ակտիվ կազմակերպչական աշխատանքների, այդ թվում նաև Երևանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: 2022թ-ից դասավանդում է «Պրոֆ Արտ» պարային ստուդիայում: 2023թ-ից որպես պարախմբի արտիստ աշխատում է Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի «Բարեկամություն» պետական անսամբլում։ Անսամբլի հետ մասնակցել է Գյումրիում կայացած Համահայկական 8-րդ խաղերի բացմանը։

Spread the love