Արտավազդ Մելքոնյան

Պարախմբի արտիստ

Ծնվել է 1989թ. մարտի 21-ին, Երևանում: 1996-2006թթ սովորել է Երևանի Մ.Գալշոյանի անվան թիվ 148 միջնակարգ դպրոցում։ 1999-2004թթ հաճախել է Հայաստանի պարի պետական անսամբլին կից ստուդիա։ 2007-09թթ ծառայել է ՀՀ զինված ուժերում։ Մեկ տարի անց ընդունվել է Երևանի  թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի պարարվեստի ռեժիսուրա բաժին, որն ավարտել է 2015թ.: 2005-23թթ աշխատել է Հայաստանի պարի պետական անսամբլում որպես պարախմբի արտիստ։ Անսամբլում աշխատած տարիներին հյուրախաղերով հանդես է եկել բազմաթիվ երկրներում` Ռուսաստան, Վրաստան, Իսպանիա, Ֆրանսիա, Հոլանդիա, Գերմանիա, Եգիպտոս, Արաբական Միացյալ Էմիրություններ, Քուվեյթ, Թուրքիա։ 2016-18թթ աշխատել է ՀՀ Գեղարքունիքի մարզի Նորատուս համայնքի արվեստի դպրոցում որպես պարային խմբի ղեկավար և պարուսույց։ 2019-20թթ աշխատել է Երևանի Ավան համայնքի մշակույթի տանը որպես պարուսույց, 2016-21թթ՝ «Արենի» պարի ստուդիայում որպես պարուսույց։ 2023թ-ից աշխատում է Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի «Ալթունյան» պետական անսամբլում որպես պարախմբի արտիստ:

Spread the love