Հայկ Սարգսյան

Պարախմբի արտիստ

Ծնվել է 1995թ. դեկտեմբերի 22-ին, Երևանում: 2010-13թթ սովորել է Երևանի պարարվեստի պետական քոլեջի ժողովրդական պարի բաժնում: 2013-15թթ ծառայել է հայկական բանակում: Մեկ տարի անց ընդունվել է Հայաստանի Թ.Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլ որպես պարախմբի արտիստ։ Չորս տարի պարել է անսամբլում: Մինչև 2020թ. պարել է «Հայաստան» համույթում, որի կազմով մեկնել է համերգային շրջագայությունների Լեհաստան, Բուլղարիա, Թբիլիսի։ Զուգահեռ պարել է նաև «Կռունկ» անսամբլում, որի հետ հյուրախաղերով մեկնել է Անապա։ 2020թ. տեղափոխվել է  Ռուսաստանի Դաշնություն, պարել է մոսկովյան «Կովկասյան գերուհի» պանդոկում: 2023թ. վերադարձել է Հայաստան: Նույն թվականից աշխատում է Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի «Ալթունյան» պետական անսամբլում որպես պարախմբի արտիստ:

Spread the love