Ազատ Ասլանյան

Երաժիշտ-ֆլեյտահար

Ծնվել է 2000թ. մարտի 15-ին, Երևանում: 2006-13թթ սովորել է Երևանի թիվ 116 հիմնական դպրոցում: 2013թ. հաճախել է Երևանի Ջիվանու անվան աշուղական դպրոց` ժողովրդական երգի դասերի: Զուգահեռ 2013-14թթ սովորել է Կ.Օրբելյանի անվան արվեստի դպրոցի ֆլեյտայի դասարանում: 2014-17թթ ուսումը շարունակել է Երևանի երաժշտական թիվ 13 հատուկ դպրոցում, 2017-21թթ՝ Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի երաժշտության ամբիոնի գործիքային կատարողականություն բաժնում: 2019թ. ուսանող ընկերների հետ ստեղծել է «Լուսէ» համույթը, որի հետ 2019թ. մասնակցել է «Մոցարտ 2019» միջազգային մրցույթ-փառատոնին, որտեղ զբաղեցրել է առաջին հորիզոնականը: Փառատոնին համույթի կատարմամբ հնչել են նրա «Ժամանակ» և «Սիրային պար» ստեղծագործությունները: 2021թ. համույթի կազմով մասնակցել է «Տոկիո 2021» միջազգային հեռավար մրցույթ-փառատոնին՝ ներկայացնելով հեղինակային «Ժամանակ» ստեղծագործությունը և կրկին զբաղեցրել է առաջին հորիզոնականը: 2021թ «Ֆիդայիններ» ռազմահայրենասիրական մշակութային  հասարակական կազմակերպության և «Մշակութային Հայաստան» հիմնադրամի կողմից պարգևատրվել է «Սայաթ-Նովա» մեդալով: Նրա «Ժամանակ» ստեղծագործությունը պահպանվում է Հայաստանի հանրային ռադիոյի ոսկե ֆոնդում: 2023թ. կայացել է նրա հեղինակային ստեղծագործությունների առաջին երեկոն: 2023թ-ից աշխատում է Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբում որպես ֆլեյտահար:

Spread the love