Լևոն Հարությունյան

Երաժիշտ-քամանչահար

Ծնվել է 1999թ. դեկտեմբերի 27-ին, Երևանում։ 2006-14թթ սովորել է Երևանի Ս.Շահմուրադյանի անվան թիվ 85 միջնակարգ դպրոցում։ 2008թ. ընդունվել է Երևանի Ջիվանու անվան աշուղական դպրոց, այնուհետև` Ա.Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական ուսումնարանի ժողովրդական երգեցողության բաժին։ 2018թ. ավարտել է ուսումնարանը: 2023թ. ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի քամանչայի բաժինը: Հաճախում է «Տոնիկա» նվագախումբ։ 2023թ-ից աշխատում է Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբում որպես քամանչահար։

Spread the love