Գագիկ Քոչարյան

Երաժիշտ-դուդուկահար

Ծնվել է 1962թ. հուլիսի 19-ին, Երևանում։ 1969-79թթ սովորել Երևանի թիվ 6 միջնակարգ դպրոցում։ 1981-83թթ ծառայել է խորհրդային բանակում։ 1984-97թթ աշխատել է «Հայհամերգ» միավորման «Բարեկամություն» պետական համույթում որպես երաժիշտ, 2016-19թթ՝ Ժողովրդական երաժշտության ազգային կենտրոնում։ 1999թ. ընդունվել է Հայաստանի հանրային ռադիոյի «Ակունք» ազգագրական համույթ որպես երաժիշտ։ 2019-23թթ եղել է Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի կազմում գործող «Ակունք» համույթի ստեղծագործական խմբի ղեկավարը և երաժիշտ։ 2023թ-ից աշխատում է Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի կազմում գործող «Ակունք» ազգագրական համույթում որպես երաժիշտ-դուդուկահար:

Spread the love