Մերգելոս Ամիրխանյան

Արտիստ

Ծնվել է 1987թ. օգոստոսի 11-ին, Երևանում: 1994-2004թթ սովորել է Երևանի Ն.Աղբալյանի անվան թիվ 19 միջնակարգ դպրոցում: 2008թ. ուսումը շարունակել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: Ուսման հետ զուգահեռ 2006-08թթ աշխատել է հայ հոգևոր երաժշտական կենտրոնի երգչախմբում: 2008-10թթ ծառայել է հայկական բանակում: 2011-22թթ աշխատել է ՀՀ ՊՆ երգչախմբում: 2017թ-ից համատեղության կարգով աշխատում է Երևանի կամերային երգչախմբում, իսկ 2019թ-ից՝ Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի կազմում գործող «Ակունք» ազգագրական համույթում որպես արտիստ:

Spread the love