Նվարդ Քեչեջյան

Արտիստ

Ծնվել է 1985թ. հունիսի 11-ին, Գյումրիում։ Ավարտել է Գյումրու «Բալատոն» վարժարանը: Երաժշտականմիջնակարգ կրթություն է ստացել Կոմիտասի անունը կրող թիվ 2 երաժշտական դպրոցի դաշնամուրիբաժնում։ 2006թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ 2008-2013թթ.սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ակադեմիական երգեցողությունբաժնում, ստացել է երաժշտական արվեստի բակալավրի, այնուհետև` մագիստրոսի կոչում։ 2010-2016թթ երգելէ «Արտ վոկալ» անսամբլում, որի կազմում հանդես է եկել հյուրախաղերով Հայաստանի, Վրաստանի,Ռուսաստանի, ինչպես նաև արևմտաեվրոպական մի շարք երկրներում, որոնցից առավել նշանավորն ենՄոսկվայի` Չայկովսկու և Ռախմանինովի անվան համերգասրահները, Սանկտ Պետերբուրգի Մարինյանթատրոնը, Լինցի Բրուկներհաուս սրահը, Վիեննայի Մյուզիքֆեռայն համերգասրահը։ 2009-2021թթ երգել էՆերքին Չարբախի Սրբ. Խաչ եկեղեցու երգչախմբում։ 2013-2014թթ երաժշտություն է դասավանդել Տաթևդպրոցում, 2014-2016թթ.` նվագել Զանգակներ խմբում։ 2018թ.-ից առ այսօր աշխատում է Оne way tour տուրիստական ընկերությունում` որպես զբոսավար։ 2023թ.-ից երգում է Տեղերի Սուրբ Աստվածածին վանքիերգչախմբում։ 2019թ-ից աշխատում է Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի «Ակունք»ազգագրական համույթում` որպես արտիստ։

Spread the love