Էդգար Կարապետյան

Մենապարող

Ծնվել է 1998թ. հունվարի 5-ին, ՀՀ Աբովյան քաղաքում: 2004-11թթ սովորել է Աբովյանի թիվ 2 հիմնական դպրոցում: 2011թ. ընդունվել է Երևանի պարարվեստի պետական քոլեջի ժողովրդական պարերի բաժին, 2015թ.՝ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի պարարվեստի ռեժիսուրա բաժին: Սովորել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռուդոլֆ Խառատյանի և պարարվեստի ռեժիսուրայի ամբիոնի վարիչ, դոցենտ Լիանա Հակոբյանի արվեստանոցում: 2015թ. բեմադրել է Կոմիտաս վարդապետին նվիրված «Ունաբի» պարային ներկայացումը: 2017-19թթ աշխատել է որպես հայկական ժողովրդական պարի ուսուցիչ Մայր աթոռ Սբ․ Էջմիածնի և ՀԲԸՄ Արաբկիրի հայորդյաց տանը: 2015թ-ից աշխատում է Երևանի Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում որպես բալետի արտիստ: 2019-21թթ ծառայել է ՀՀ զինված ուժերի երգի և պարի համույթում: 2021թ-ից աշխատում է նաև Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի «Բարեկամություն» պետական անսամբլում որպես պարախմբի արտիստ և մենապարող: Անսամբլի հետ հյուրախաղերով հանդես է եկել Չինաստանում, Ֆրանսիայում, Արաբական Միացյալ Էմիրություններում: Պարել է անսամբլի մեկ գործողությամբ պարային ներկայացումներում` «Լոռեցի Սաքո», «Մարո», «Շամիրամի տեսիլքը», իսկ «Հայկական գույներ» ներկայացման մեջ Բելի առաջնային դերակատարում է ունեցել: 2014թ. հիմնադրել և ղեկավարում է Աբովյանի «Արծափ» պարային դպրոցը: 2018թ-ից Աբովյանի համայնքապետարանի հետ համատեղ ստեղծել է «Աբովյան, իմ պարի քաղաք» ամենամյա պարի փառատոնը: 2023թ. արժանացել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատվոգրի:

Spread the love