Սոնա Հակոբյան

Մենապարուհի

Ծնվել է 1994թ. փետրվարի 28-ին, Երևանում: 2000-04թթ սովորել է Երևանի Ծովակալ Իսակովի անվան թիվ 132 միջնակարգ դպրոցում, զուգահեռ հաճախել է «Երևան» պարային ստուդիա: 2010թ. ավարտել է Երևանի Ա․Շիրվանզադեի անվան միջնակարգ դպրոցը, 2008թ.՝ «Բարեկամություն» պարի պետական անսամբլի կից ստուդիան: 2008թ-ից աշխատում է Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի «Բարեկամություն» պետական անսամբլում որպես պարուհի, 2015թ-ից՝ մենապարուհի: 2015թ. ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի պարարվեստի մանկավարժություն բաժինը: 2017-20թթ դասավանդել է դասական պար «Յունիվերսալ դանս» պարային ստուդիայում: Հյուրախաղերով հանդես է եկել 2012թ․ Հորդանանում, 2013թ․ Սանկտ Պետերբուրգում, Բելառուսում, 2014թ․ Փարիզում, Լիոնում, Մարսելում, Իսրայելում, 2014թ․Վրաստանում, 2017թ․ Բեյրութում, Չինաստանում, 2021թ․ ԱՄԷ-ում («Դուբայ Էքսպո-2020»), 2022թ․Ֆրանսիայում: Հանդես է եկել հետևյալ պարային բեմադրություններում՝ «Վերջին հանդիպում», «Մոցարտ», ժողովրդական «Գյումրվա շորոր», Սայաթ-Նովայի «Աշխարհումս», Ա․Խաչատրյանի «Ուզունդարա», Տ․Մանսուրյանի «Մեղեդի», Կոմիտասի «Ծիրանի ծառ» մենապարեր, Գ․Հախինյանի «Լոռեցի Սաքոն», Ա․Բորոդինի «Պոլովեցյան պարեր», Ա․Բաբաջանյանի «Հերոսական բալլադ», Ա․Խաչատրյանի «Շամիրամի տեսիլքը» (Նուարդ), Կոմիտասի, Ա․Հովհաննեսի, Յ․Բախի «Արշիլ Գորկի» մեկակտանի խորեոգրաֆիկ ներկայացումներ: 2011թ. արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության պատվոգրի, 2024թ․՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության ոսկե մեդալի:

Spread the love