Աննա Մարգարյան

Պարախմբի արտիստ

Ծնվել է 1998թ. հուլիսի 2-ին, ՀՀ Արարատ քաղաքում: Նախնական կրթությունը 2004-14թթ ստացել է ՀՀ Ավշար գյուղի միջնակարգ դպրոցում: 2015թ. ընդունվել է Երևանի պարարվեստի պետական քոլեջի հայկական ժողովրդական պարի բաժին: 2017թ-ից որպես պարախմբի արտիստ հանդես է գալիս Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի «Բարեկամություն» պետական անսամբլում, որի հետ ունեցել է մի քանի հյուրախաղեր արտերկրում՝ 2019թ. Իրան, 2021թ. Արաբական Միացյալ Էմիրություններ, որտեղ ներկայացրել է Հայաստանը «Էքսպո 2020»-ի շրջանակներում, և 2022թ. Ֆրանսիա: Հանդես է եկել հետևյալ մենապարերով՝ «Ուզունդարա», «Մեղեդի», «Մոցարտ»:

Spread the love