Մարինե Մարուքյան

Պարախմբի արտիստ

Ծնվել է 1994թ․ օգոստոսի 18-ին, Երևանում: 2001-09թթ սովորել է Ջրվեժի միջնակարգ դպրոցում: 2004թ․ ընդունվել է «Ջրվեժ» պարային համույթ: 2009-12թթ սովորել է Երևանի պարարվեստի պետական քոլեջի հայկական ժողովրդական պարերի բաժնում: Մասնակցել է «Բազե» համահայկական խաղերին՝ զբաղեցնելով պատվավոր հորիզոնականներ: 2012-16թթ սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի պարարվեստի ռեժիսուրա բաժնում, 2016-18թթ՝ նույն բաժնի մագիստրատուրայում: Ուսանողական տարիներին մասնակցել է արտասահմանյան խմբերի և անհատների կազմակերպած մի շարք վարպետաց դասերի: 2019թ-ից դասավանդում է Երևանի տարածաշրջանային թիվ 1 պետական քոլեջում: Նույն թվականից աշխատում է Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի «Բարեկամություն» պետական անսամբլում որպես պարախմբի արտիստ: Անսամբլի հետ մասնակցել է հյուրախաղերի հանդես գալով Թեհրանում, Փարիզում, Մարսելում և այլ քաղաքներում: 2021թ. անսամբլի հետ մասնակցել է «Դուբայ Էքսպո-2020» համաշխարհային ցուցահանդեսին: Պարել է Սայաթ-Նովա, Տ.Մանսուրյանի «Մեղեդի» և բազմաթիվ այլ խմբակային համարներում:

Spread the love