Մարինե Մանուկյան

Պարախմբի արտիստ

Ծնվել է 2000թ. ապրիլի 4-ին: Սովորել է Երևանի Պ.Սևակի անվան թիվ 123 դպրոցում: 2015թ. ընդունվել է Երևանի պարարվեստի պետական քոլեջի հայկական ժողովրդական պարերի բաժին: 2017թ. ավարտել է քոլեջը, 2022թ.՝ Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի պարարարվեստի բաժինը: 2017թ-ից աշխատում է Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի «Բարեկամություն» պետական անսամբլում, որի հետ ունեցել է մի քանի հյուրախաղեր արտերկրում: 2019թ. եղել է Իրանում, ապա Պեկինում մասնակցել է «Ասիական քաղաքակրթության ֆորում» գալա-համերգին: 2021թ. անսամբլի հետ մասնակցել է «Դուբայ Էքսպո-2020» համաշխարհային ցուցահանդեսին: 2022թ. Փարիզում և Մարսելում մասնակցել է «Բարեկամություն» անսամբլի հիմնադրման 35-ամյակին նվիրված հոբելյանական տարվա եզրափակիչ երկու գալա-համերգներին: Անսամբլում կատարել է հետևյալ մենապարերը՝ Ա.Խաչատրյանի «Ուզունդարա», Տ.Մանսուրյանի «Մեղեդի»:

Spread the love