Սուսաննա Մանուկյան

Պարախմբի արտիստ

Ծնվել է 2003թ. հոկտեմբերի 5-ին, Երևանում: 2009-18թթ սովորել է Երևանի Հ.Հայրապետյանի անվան թիվ 78 հիմնական դպրոցում: 2011-13թթ պարել է «Նանեներ» պարային ստուդիայում, 2013-19թթ՝ «Բարեկամություն» պետական համույթին կից ստուդիայում: 2019թ. ավարտել է ուսումը և անցել աշխատանքի Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի «Բարեկամություն» պետական անսամբլում որպես պարախմբի արտիստ: 2018-22թթ սովորել է Երևանի պետական հումանիտար քոլեջի տուրիզմի բաժնում: 2022թ. ընդունվել է Մեսրոպ Մաշտոցի անվան համալսարանի տուրիզմի ֆակուլտետ: Նույն թվականին սովորել է նաև «Gazzar School»-ում, անցնելով եռամսյա UI/UX դիզայն դասընթացները, ստացել է վեբ-դիզայների մասնագիտություն: Անսամբլի կազմով 2019թ. հյուրախաղերով եղել է Իրանում, 2021թ. մանսնակցել է Դուբայ քաղաքում կայացած «Դուբայ Էքսպո-2020» համաշխարհային ցուցահանդեսին: 2022թ. Փարիզում և Մարսելում մասնակցել է «Բարեկամություն» անսամբլի հիմնադրման 35-ամյակին նվիրված հոբելյանական տարվա եզրափակիչ երկու գալա-համերգներին:

Spread the love