Դավիթ Ավագյան

Երաժիշտ-թառահար

Ծնվել է 1987թ. մայիսի 16-ին, Երևանում: 1994-2002թթ սովորել է Երևանի թիվ 69 միջնակարգ դպրոցում: 1993-97թթ երգել է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի «Վարդանանք» արական երգչախմբում: 1994-2001թթ սովորել է Երևանի Գեղագիտական կենտրոնի ազգային նվագարանների յոթնամյա երաժշտական դպրոցում: 1998-2000թթ աշխատակցել է «Հույսի շող» ժողովրդական գործիքների անսամբլում որպես երաժիշտ-թառահար: 2002-04թթ սովորել է Երևանի Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, 2004-09թթ՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի թառի դասարանում: 2005թ-ից աշխատում է Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբում որպես թառահար: 2008թ-ից համատեղության կարգով աշխատում է նաև Գուրջիևի անվան ժողովրդական գործիքների անսամբլում որպես թառահար:

Spread the love