Արթուր Երկնափեշյան

Երաժիշտ-դուդուկահար

Ծնվել է 1988թ. հուլիսի 19-ին, Երևանում: 1995-2000թթ սովորել է Երևանի Ա.Աճեմյանի անվան երաժշտական դպրոցում: 2005թ. ավարտել է Երևանի թիվ 190 միջնակարգ դպրոցը, 2010թ.՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ազգային նվագարանների բաժինը: 2011թ. նրան շնորհվել է մագիստրոսի կոչում: 2010-12թթ ծառայել է հայկական բանակում: 2012-13թթ աշխատել է Հայաստանի Թ.Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլում։ 2013թ-ից աշխատում է Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբում որպես երաժիշտ։

Spread the love