Նարեկ Մնացականյան

Երաժիշտ-դուդուկահար

Ծնվել է 1991թ. նոյեմբերի 17-ին, Երևանում։ 1998-2008թթ սովորել է Երևանի թիվ 11 միջնակարգ դպրոցում։ 2006թ. ավարտել է Երևանի Ա.Աճեմյանի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժինը։ 2008-12թթ սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դուդուկի բաժնում։ 2008-11թթ նվագել է Նարեկացու անվան ժողովրդական գործիքների նվագախմբում։ Որպես երաժիշտ աշխատել է նաև Հայաստանի Թ.Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլում, Գուրջիևի անվան ժողովրդական գործիքների անսամբլում, «Վան նախագիծ» համույթում և «Դաբաղյան տրիո» նվագախմբում։ Դարձել է մի շարք մրցույթների դափնեկիր։ Համերգներով հանդես է եկել Շվեյցարիայում, Ֆրանսիայում, Ավստրիայում, Խորվաթիայում, Իտալիայում, Լիբանանում, Ուկրաինայում և Ռուսաստանում։ 2013թ. ելույթ է ունեցել Մոսկվայի Կրեմլի պալատում՝ Սայաթ-Նովայի 300-ամյակին նվիրված համերգի շրջանակներում։ 2018թ-ից աշխատում է Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբում:

Spread the love