Աննա Մարիկյան

Երաժիշտ-քանոնահար

Ծնվել է 1982թ. նոյեմբերի 11-ին, Վանաձորում: 1997թ․ ավարտել է Վանաձորի Է.Կզարթումյանի անվան թիվ 1 երաժշտական դպրոցը, 2001թ․՝ Վանաձորի Մ․Թավրիզյանի անվան պետական երաժշտական ուսումնարանը, 2006թ.՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի քանոնի բաժինը, 2008թ.՝ նույն բաժնի ասպիրանտուրան։ 2000թ. մասնակցել է Վանաձորում կայացած հայ երգի, երաժշտության և պարի համաքաղաքային մանկապատանեկան փառատոնին՝ արժանանալով դափնեկրի կոչման։ Մասնակցել է մի շարք բարեգործական ծրագրերի, ստացել է շնորհակալագրեր և պատվոգրեր։ 2001թ․ աշխատել է Վանաձորի «Հորովել» երգի-պարի համույթում, 2011-19թթ՝ Երևանի Ք.Քուշնարյանի անվան արվեստի դպրոցում: 2019թ․ համատեղության կարգով աշխատել է նաև Երևանի Ա․Ցիցիկյանի անվան երաժշտական դպրոցում որպես քանոնի դասատու։ 2005թ-ից աշխատում է Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբում որպես քանոնահար։

Spread the love