Անահիտ Մխիթարյան

Երաժիշտ-քանոնահար

Ծնվել է 1993թ. օգոստոսի 22-ին, Երևանում։ Երաժշտական կրթությունն ստացել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում որպես քանոնահար։ 2009թ. ավարտել է երաժշտական դպրոցը և պարգևատրվել «Տարվա լավագույն աշակերտ» մեդալով։ 2009թ. մասնակցել է Կոմիտասի 140-ամյակին նվիրված «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնին՝ արժանանալով առաջին կարգի մրցանակի, նաև մասնագիտական հանձնաժողովի խրախուսական մրցանակի և որպես «Կոմիտասի ստեղծագործության լավագույն կատարող» դիպլոմի։ 2010թ. մասնակցել է «Դելֆյան խաղեր» միջազգային մրցույթին, ԱՊՀ երկրների մասնակցությամբ և արժանացել առաջին մրցանակի։ 2010-14թթ սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ-տեսական ֆակուլտետի խմբավարություն բաժնում: 2016թ. ավարտել է նաև մագիստրատուրան։ 2011թ-ից աշխատում է Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբում որպես քանոնահար։ Համերգներով հանդես է եկել Երևանում, Հայաստանի մարզերում, ԱՄՆ-ում։ 2010-20թթ նվագել է «Վան նախագիծ» համույթում, որի կազմում մեկնել է համերգային շրջագայությունների Արևմտյան Հայաստան:

Spread the love