Արշակ Իսախանյան

Երաժիշտ-քամանչահար

Ծնվել է 1965թ. նոյեմբերի 30-ին, ՀՀ Սյունիքի մարզի Գորիս քաղաքում։ Սովորել է Ա.Սաթյանի անվան երաժշտական դպրոցում։ Մասնակցել է բազմաթիվ մրցույթ-փառատոների և արժանացել դիպլոմների ու մրցանակների։ 1982-86թթ սովորել է Կապանի երաժշտական ուսումնարանի ժողովրդական գործիքների բաժնի քամանչայի դասարանում: 1983թ-ից աշխատել է Կապանի թիվ 2 երաժշտական դպրոցում: 1986թ. զորակոչվել է խորհրդային բանակ: 1988-99թթ աշխատել է Գորիսի մանկավարժական ուսումնարանի երաժշտական բաժնում և միաժամանակ Ա.Սաթունցի անվան երաժշտական դպրոցում որպես քամանչայի դասատու։ 2000թ. քաղաքային մշակույթի տանը ստեղծել է վոկալ-գործիքային «Մթնաձոր» համույթը և աշխատել որպես խմբի ղեկավար։ 1990թ. ընդունվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի քամանչայի դասարան։ 2005թ-ից աշխատում է Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբում։ Համատեղության կարգով դասավանդում է Երևանի Ս.Ջրբաշյանի անվան երաժշտական դպրոցում։ Որպես երաժշտական գործիքների վարպետ պատրաստում է թառ և քամանչա։

Spread the love