Ալեքսանդր Գրիգորյան

Երաժիշտ-թառահար

Ծնվել է 2004թ. օգոստոսի 2-ին, ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում։ 2015-22թթ սովորել է ՀՀ Աբովյան քաղաքի Զ.Սահակյանցի անվան երաժշտական դպրոցի թառի բաժնում։ Մասնակցել է միջազգային փառատոների։ 2022թ-ից սովորում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի թառի բաժնում։ 2023-ից աշխատում է Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբում որպես թառահար։

Spread the love