Լուսինե Դավոյան

Երաժիշտ-ուդահար

Ծնվել է 1978թ. հունիսի 10-ին, Երևանում: 1985-94թթ սովորել է Երևանի 174 միջնակարգ դպրոցում, 1988-93թթ՝ Երևանի Ա.Աճեմյանի անվան երաժշտական դպրոցում՝ Ավետիսյանի դասարանում, 1994-98թթ՝ Երևանի Ա.Բաբաջանյանի անվան երաժշտամանկավարժական ուսումնարանում: 2003թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան՝ դոցենտ Միհրան Դեմիրճյանի դասարանը: Որպես ուդի դասատու 2000-01թթ աշխատել է Ժողովրդական նվագարանների յոթնամյա երաժշտական դպրոցում, 2002-03թթ՝ Երևանի Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում: 2003թ-ից աշխատում է Կամերային երաժշտության ազգային կենտրոնի «Տաղարան» համույթում որպես մենակատար-ուդահար: 2005թ-ից համատեղության կարգով աշխատում է նաև Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբում որպես ուդահար: Միաժամանակ` 2013թ-ից աշխատում է Փարաքարի Հ.Էդգարյանի անվան արվեստի դպրոցում որպես կիթառի դասատու: 2014-15թթ աշխատել է Երևանի Ա.Աճեմյանի անվան երաժշտական դպրոցում որպես ուդի և  կիթառի դասատու:

Spread the love