Արևիկ Տիգրանյան

Երաժիշտ-ուդահար

Ծնվել է 1997թ. դեկտեմբերի 24-ին, Երևանում։ Երաժշտական կրթությունն ստացել է Երևանի Տ.Չուխաճյանի անվան երաժշտական դպրոցում։ 2015-19թթ սովորել է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի գործիքային կատարողականություն բաժնում։ 2018-22թթ աշխատել է Երևանի Ա.Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցում: 2023թ-ից աշխատում է Երևանի Ղ.Սարյանի անվան երաժշտական դպրոցում և Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբում։ 2022թ. ընդունվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա:

Spread the love