Վիգեն Բաղումյան

Երաժիշտ-դհոլահար

Ծնվել է 1976թ. մարտի 25-ին, Երևանում: 1983-93թթ սովորել է Երևանի թիվ 31 միջնակարգ դպրոցում, 1982-87թթ՝ Կիրովի անվան մշակույթի պալատի դհոլի բաժնում: Միաժամանակ նվագել է նույն հաստատության պարի խմբակում: 1994-95թթ ծառայել է հայկական բանակում: 1998-2002թթ սովորել է Երևանի տեխնոլոգիական քոլեջում: 1991-94թթ աշխատել է «Սասնա ծռեր» ազգագրական երգի-պարի համույթում: Մասնակցել է բազմաթիվ փառատոների և մրցույթների: Աշխատել է նաև «Երիտասարդական» պարի համույթում: 2005-10թթ «Կիլիկիա» համույթում աշխատելիս համերգներով հանդես է եկել ԱՊՀ և Եվրոպական մի շարք երկրներում: 2005թ-ից աշխատում է Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբում որպես դհոլահար:

Spread the love