Սևադա Իրիցյան

Երաժիշտ-դուդուկահար

Ծնվել է 1979թ. օգոստոսի 23-ին, ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում: Հաճախել է տեղի թիվ 5 միջնակարգ դպրոց: 1995թ. ընդունվել է Երևանի Ա.Բաբաջանյանի անվան երաժշտական ուսումնարան, որն ավարտել է 1997թ. և ընդունվել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա: 2004-06թթ սովորել է նույն բուհի ասպիրանտուրայում: 2002-04թթ ծառայել է ՀՀ զինված ուժերում: 2004թ-ից աշխատում է Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի պարի պետական անսամբլում որպես դուդուկահար: Հյուրախաղերով հանդես է եկել բազմաթիվ երկրներում: 2007թ-ից հանդիսանում է «Կարին» ավանդական երգի-պարի համույթի երաժիշտ: 2015-21թթ դասավանդել է Երևանի Ա.Տերտերյանի անվան արվեստի դպրոցում: 2023թ․ արժանացել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության ոսկե մեդալի:

Spread the love