Գագիկ Գալստյան

Երաժիշտ-դուդուկահար

Ծնվել է 1958թ. մայիսի 2-ին, ՀՀ Արմավիրի մարզի Գեղակերտ գյուղում: 1975թ. ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը: 1976-78թթ ծառայել է խորհրդային բանակում: 1980-81թթ աշխատել է Գեղակերտի մշակույթի տանը որպես գեղմասվար: 1981-83թթ սովորել է Էջմիածնի ակումբագրադարանային տեխնիկումի ժողովրդական գործիքների բաժնում: Որպես դուդուկի դասատու 1984-86թթ աշխատել է Էջմիածնի Լենուղու երաժշտական դպրոցում, 1986-92թթ՝ Էջմիածնի թիվ 1 երաժշտական դպրոցում: 1994-95թթ հանդիսացել է «Գորանի» ազգային ստուդիայի երաժիշտ: 1996թ-ից աշխատում է Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի պարի պետական անսամբլում որպես երաժիշտ: Համերգներով շրջագայել է հետևյալ երկրներում` Սիրիա, Լիբանան, Արաբական Միացյալ Էմիրություններ, ԱՄՆ, Հոլանդիա, Ֆրանսիա, Գերմանիա, Անգլիա:

Spread the love