Սամվել Սահակյան

Երաժիշտ-շվիահար

Ծնվել է 1951թ. հունվարի 7-ին, ՀՀ Մարտունու շրջանի Թազագյուղում: 1953թ. ընտանիքը տեղափոխվել է Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջկենտրոն` մշտական բնակության: 1957-65թթ սովորել է Հադրութի միջնակարգ դպրոցում: 1965թ. ընտանիքը տեղափոխվել է Հայաստանի Աշտարակի շրջան Եղվարդ գյուղ, որտեղ 1967թ. ավարտել է միջնակարգ դպրոցը: Նույն թվականին ընդունվել է Երևանի Ավտոճանապարհային տեխնիկում: 1969-71թթ ծառայել է Խորհրդային բանակում: 1974թ. ավարտել է տեխնիկումը: 1975թ. մրցույթով ընդունվել է Հայաստանի պարի պետական անսամբլ որպես շվիահար, որտեղ աշխատում է մինչև օրս: Անսամբլի կազմում հյուրախաղերով մեկնել է շրջագայության բազմաթիվ արտասահմանյան երկրներ` Լեհաստան, Ֆրանսիա, Անգլիա, Շվեյցարիա, Արգենտինա, Բրազիլիա, Իտալիա, Սիրիա, Հորդանան և այլուր:

Spread the love