Ջեմմա Մինասյան

Երաժիշտ-թավջութակահար

Ծնվել է 1998թ. ապրիլի 11-ին, Երևանում։ Երաժշտական կրթությունն ստացել է Երևանի Տ.Չուխաճյանի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրի, ապա՝ թավջութակի բաժիններում։ 2012-16թթ սովորել է Երևանի Ա.Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջի տեսական բաժնում: 2016թ-ից ուսումը շարունակել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի (Արամ Սաթյանի) և թավջութակի (Արմեն Մեսրոպյանի) մասնագիտական դասարաններում։ 2022թ. ավարտել է նաև բուհի մագիստրատուրան։ Դարձել է հանրապետական և միջազգային մրցույթների դափնեկիր։ Հայաստանում, Վրաստանում և Ռուսաստանի Դաշնությունում մասնակցել է տարբեր սեմինարների և վարպետաց դասընթացների։ Աշխատել է Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբում որպես թավջութակահարների կոնցերտմաստեր։ Դասավանդում է տեսական առարկաներ և կոմպոզիցիա Երևանի Ա.Հեքիմյանի անվան երաժշտական և Բ.Կանաչյանի անվան արվեստի դպրոցներում։ 2023թ-ից աշխատում է Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի պարի պետական անսամբլում որպես թավջութակահար։

Spread the love