Նորայր Ավետիսյան

Երաժիշտ-դհոլահար

Ծնվել է 1975թ. ապրիլի 11-ին, Երևանում: 1982-92թթ սովորել է Երևանի թիվ 190 միջնակարգ դպրոցում: Նվագել սովորել է հայրիկից: 1987-88թթ հաճախել է Երևանի թիվ 11 մշակույթի տան դհոլահարների անսամբլ: 1993-94թթ ծառայել է ՀՀ զինված ուժերում: 1997-2000թթ աշխատել է «Ամարաս» պարի անսամբլում: 1999թ-ից աշխատում է Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի պարի պետական անսամբլում որպես երաժիշտ-դհոլահար: 2000թ-ից համագործակցել է երգահան Արա Գևորգյանի հետ: Հյուրախաղերով հանդես է եկել Ռուսաստանում, Վրաստանում, Ֆրանսիայում, Իսպանիայում, Հոլանդիայում, Անգլիայում, Գերմանիայում, ԱՄՆ-ում, Կանադայում, Արգենտինայում, Բրազիլիայում, Ուրուգվայում, Ավստրալիայում, Չինաստանում, Քուվեյթում, Իրանում, ԱՄԷ-ում, Սիրիայում, Լիբանանում: 2009թ. արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության պատվոգրի, 2016թ.՝ ոսկե մեդալի:

Spread the love