Լուսինե Գրիգորյան

Կոնցերտմայստեր

Ծնվել է 1974թ. մարտի 5-ին, Երևանում: 1981-91թթ սովորել է Երևանի Գայի անվան թիվ 129 դպրոցում, 1982-89թթ` Երևանի Ա.Հեքիմյանի անվան թիվ 13 երաժշտական դպրոցում, 1991-95թթ՝ Երևանի Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի դաշնամուրի բաժնում: 2005թ-ից աշխատում է Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի պարի պետական անսամբլում որպես կոնցերտմայստեր և նվագախմբի երաժիշտ: 2010թ-ից աշխատում է նաև Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի և ՀԲԸՄ /Հայկական բարեգործական ընդհանուր միության/ Մալաթիայի հայորդաց տանը որպես կոնցերտմայստեր: 2009թ. արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության պատվոգրի:

Spread the love