Նարեկ Հարությունյան

Մենապարող

Ծնվել է 1990թ. նոյեմբերի 22-ին, Երևանում: 1997-2001թթ սովորել է Երևանի  թիվ 139 դպրոցում, 2001-02թթ՝ Երևանի թիվ 123 միջնակարգ դպրոցում: 2006թ. ավարտել է Երևանի պարավեստի պետական քոլեջը: 2006-07թթ փորձաշրջան է անցել Հայաստանի պարի պետական անսամբլում, որից հետո դարձել է անսամբլի պարող: 2008-10թթ ծառայել է ՀՀ զինված ուժերում: 2010թ. զորացրվել է և վերականգնվել աշխատանքի անսամբլում: Հանդես է եկել մի շարք արտերկրյա բեմերում: 2007թ. Մոսկվայի Կրեմլի դահլիճում պարել է անսամբլի և Արա Գևորգյանի համատեղ համերգի ժամանակ, 2011թ.` Արաբական Միացյալ Էմիրություններում ներկայացել է Դուբայ քաղաքի 40-ամյակին նվիրված միջոցառմանը, Քուվեյթում՝ Հայաստանի օրերը Քուվեյթում, 2013թ. Բանգկոկում՝ էստաֆետան հանձնելու միջոցառմանը, 2016թ.՝ Եգիպտոսում համերգային շրջագայություն, 2017թ.` ՌԴ-ի մի շարք քաղաքներում համերգներ, 2019թ.՝ Թբիլիսիում ՀՀ անկախության տոնին նվիրված միջոցառում: 2015թ. հյուրախաղերով եղել է Իսպանիայում, Ֆրանսիայում, Հոլանդիայում, Գերմանիայում: Մասնակցել է նաև ՀՀ մարզերում տեղի ունեցած համերգներին: 2015թ. արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության պատվոգրի, 2017թ.` ԼՂՀ ՊԲ պատվոգրի, 2022թ.՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության ոսկե մեդալի:

Spread the love