Ժաննա Գալստյան

Մենապարուհի

Ծնվել է 1981թ․ սեպտեմբերի 12-ին, Երևանում: 1988-94թթ սովորել է Երևանի Վ․Բելինսկու անվան թիվ 38 միջնակարգ դպրոցում, 1994-98թթ՝ Երևանի պարարվեստի պետական ուսումնարանի ժողովրդական պարերի բաժնում: Ուսումնարանում սովորելու ընթացքում պարել է «Կռունկ» պարային անսամբլում: 1998թ-ից աշխատում է Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի պարի պետական անսամբլում որպես մենապարուհի: Աշխատել է հայկական պարարվեստի այնպիսի գործիչների հետ, ինչպիսիք են՝ Վանուշ Խանամիրյանը, Սուրեն Չանչուրյանը, Գագիկ Կարապետյանը, Ասատուր Կարապետյանը և այլք։ Անսամբլի հետ մեկնել է հյուրախաղերի բազմաթիվ երկրներ՝ Ֆրանսիա, Հոլանդիա, Անգլիա, Շվեյցարիա, Գերմանիա, Թուրքիա, Սիրիա, Իսպանիա, Կիպրոս, ԱՄԷ, Վրաստան, Ռուսաստան և այլն։ 2012-17թթ սովորել է Երևանի Հյուսիսային համալսարանում՝ մանկավարժություն և մեթոդիկա մասնագիտությամբ: 2005թ-ից որպես մենապարուհի հանդես է եկել «Կինտոներ», «Արցախի», «Զարթոնք», «Ուզունդարա», «Սայաթ-Նովա» և այլ պարային բեմադրություններում: 2015թ․ արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալի, 2018թ․՝ ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի:

Spread the love